Ռեհանի օգտակար հատկությունները. ցանկացած հիվանդություն կնահանջի, եթե ճիշտ օգտագործեք ռեհանը

Շատերս ենք սիրում ռեհանն իր հագեցած հաճելի բույրի և դառնա–քաղցրավուն համի համար։

Այս կանաչիի անվանումն առաջացել է հունական Basileus բառից, որ նշանակում է «թագավոր» կամ «արքա»։

EnterTrain–ը այսօր ներկայացնում է ռեհանի օգտակար հատկությունները։

Հնդկաստանում ռեհանը մարմնավորում է հյուրասիրությունը, հին Իտալիայում այն օգտագործում էին որպես «սիրո խոտ»։

Ժողովրդական բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է աչքերի և ականջների բորբոքումների ժամանակ։ Աչքի հիվանդությունների ժամանակ (կոնյունկտիվիտ, կատարակտ, գլաուկոմա) 1 ճ.գ չոր ռեհանը թրմում են 1 բաժակ եռացրած ջրի մեջ։ Սառելուց հետո աչքերը օրական մի քանի անգամ լվանում են դրանով։

Ռեհանի թուրմը՝ 2 ճ.գ. չորացրած ռեհանը 0,5 լիտր ջրի մեջ եռացնում ենք թույլ կրակի վրա, 10 րոպե սառեցնում և կոմպրես դնում ականջին ամեն օր, մինչև ցավը կանցնի։ Նաև հանգստացնում է ցավը օտիտի ժամանակ.

Նյարդային լարվածության, հոդացավերի և գլխացավի դեպքում ռեհանը խմում են որպես թեյ։ Պարզապես լցնում ենք խոտը մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թողնում 15-20 րոպե և խմում լիմոնով, շաքարով կամ մեղրով՝ օրական երկու անգամ։

Ռեհանը օգտագործվում է նաև բերանի խոռոչի բորբոքումների , կոկորդի ցավի և ատամնացավի դեպքում։ Այս բնական միջոցը կարող է վերացնել բերանում գտնվող մինչև 99% մանրէները՝ առանց օրգանիզմին վնաս պատճառելու։ Ռեհանի թուրմը օգնում է նաև ստոմատիտի և անգինայի ժամանակ։

Ռեհանն օգտագործվում է սրտխառնոցի, ստամոքսի այրոցի թունավորումների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Այս խոտը նաև խթանում է մարսողությանը և սննդարար տարրերի յուրացմանը օրգանիզմի կողմից։

Ռեհանը հրաշալի միջոց է նաև մաշկի և մազերի վիճակը բարելավելու համար։ Այն երիտասարդացնում է մաշկը, մաքրում է ծակոտիները, հանգստացնում է, լավացնում է դեմքի գույնը, բուժում է պզուկները։

Մազերին փայլ հաղորդելու և փարթամացնելու համար, գլխի քորը և գլխամաշկի չորությունը վերացնելու համար նույնպես օգտագործվում է ռեհանի թուրմը։

Գիտնականներն ասում են, որ ռեհանի օգտակարությունն օրգանիզմի համար անվիճելի փաստ է։ Նրա հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկությունները օգնում են վերացնել վարակները, խթանում են սրտանոթային համակարգի աշխատանքին, բարելավում են մաշկի և մազերի վիճակը, զգալիորեն ամրացնում են իմունիտետը։

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*