Ջեռոցում պատրաստված դդում կամ՝ հայկական ավանդական Ղափամա

Հայկական ավանդական ղափաման բրնձով, չրերով, ընկույզով և մեղրով լցոնված դդումն է։ Անհիշելի ժամանակներից այն հայկական տոնական սեղանների զարդն է համարվել։
EnterTrain-ը այսօր ներկայացնում է ավանդական հայկական Ղափամայի բաղադրատոմսը։

Բաղադրիչներ

• 1հատ դդում,

• 100 գր. բրինձ,

• 0,5 բաժակ ծիրանաչիր,

• 0,3 բաժակ սև սալորաչիր,

• 0,5 բաժակ չամիչ,

• 0,5 բաժակ ընկույզ,

• 1 թ.գ. դարչին,

• 6 ճ.գ. մեղր,

• 100 գր. կարագ։

1. Դդումը լվացեք և վերևից կլոր կտրեք գլխի մասը՝ ուշադրություն դարձնելով համաչափության վրա։

2. Գդալով մաքրեք դդումի միջուկը կորիզներից։

3. Դդումի պատերին 2 գդալ մեղր քսեք։

4. Բրինձը կիսաեփ արեք։

5. Առանձին ամանի մեջ դրեք բրինձը և կարագ ավելացրեք։

6. Երբ կարագը հալվի, ավելացրեք չրեղենը, ընկույզն ու դարչինը։

7. Խառնուրդին ավելացրեք մեղրի մնացորդն ու լավ խառնեք։

8. Դդումը լցրեք այս խառնուրդով, ծածկեք «կափարիչով», դրսից կարագ քսեք և 220 աստիճան տաքացված ջեռոցը դրեք մեկ ժամով։

9. Դդումի պատրաստ լինելու մասին կիմանաք մատով սեղմելով այն. դդումը պետք է փափուկ լինի և մատի հետքը մնա։

10. Ղափաման պատրաստ է։ Կտրելուց առաջ թողեք դդումը սառչի։

11. Ուտելիս անպայման լսեք «Հեյ ջան, Ղափամա» երգը։ Բարի ախորժակ։

Աղբյուր

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*