Ահա թե ինչպես են պարում մայր ու որդի, հնարավոր չէ աչք կտրել այս տեսարանից․Դիտեք տեսանյութը

Մարդիկ միշտ էլ ձգտում են լինել ավելի յուրահատուկ, հնարել նոր բաներ, նոր զվարճանքներ, որպեսզի կյանքն ավելի լավն ու հաճելի դարձնեն: Ամեն առիթ իրեն համապատասխան վերաբերմունք է պահանջում, ամեն մարդ, իր կարգավիճակից ելնելով է արտահայտվում: Մարդիկ իրենց ներքին ապրումները, հույզերն ու տրամադրությունն արտահայտում են իրենց կարողությունների համեմատ, մեկը երգում է, մյուսն ասմունքում, իսկ երրորդը՝ պարում:

Պարն առանձին ու պատվավոր տեղ ունի այս շարքում, քանի որ ինչ-որ իմաստով այն բնության վիբրացիաների արտահայտումն է մարդու կյանքում: Մարդիկ պարի միջոցով հնուց ի վեր արտահայտել են իրենց սերը, երջանկությունը, թախիծը, ցնծությունը, հաղթանակներն ու անգամ սուգը: Պարով անձրև են խնդրել հեթանոսներն աստվածներից, ոգեշնչվել են ռազմիկները մարտից առաջ:

Բայց անցյալը թողնենք ու գանք մեր օրերը: Տեսեք, թե ինչպես են պարում մայր ու որդի հարսանեկան արարողության ժամանակ, այս տեսարանից աչք կտրել հնարավոր չէ:

Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե երբ եք վերջին անգամ այսպես ուրախ պարել, եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է միանալու այս հրաշալի պարին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*