Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին

Տասնյակ դեպքեր են եղել, որ ստուգվել են բարձրաստիճան պաշտոնյաների որդիների զինծառայությունից ազատման հիմքերը եւ այդ դեպքերով զբաղվում են դատախազությունը եւ իրավապահ մարմինները: Լրագրողի հարցին, թե իր վարչապետության ժամանակ եղե՞լ են դեպքեր, երբ որեւէ պաշտոնյա դիմի իրեն՝ որդու զինծառայության հարցով, Փաշինյանը պատասխանեց.

«Զարմանալի է, որ կարող է հեղափոխությունից հետո որեւէ պաշտոնյա իր որդու զինծառայության համար դիմի իրեն: Իհարկե, նման դեպքեր չեն եղել: Լինում են դեպքեր, երբ ծառայության հետ կապված ինչ-որ հարցեր ծագում են: Նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ իմ որդին: Որդուս մասին գրել էին՝ վարձով տուն են ման գալիս Ստեփանակերտում: Լավ ա չէին գրել՝ առանձնատուն են կառուցում, որ այնտեղ ապրի: Ես ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետեւ գիտեմ, որ նույնիսկ այդ լուրերի հեղինակները գիտեն, որ գրում են բացարձակ ստի մասին»:

Փաշինյանը հայտարարեց, որ իր որդին ծառայում է զորամասում եւ սովորական շարքայինի կյանքով է ապրում: «100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի շարքայինը: Ավելին ասեմ՝ ընթացակարգերով նախատեսված էր, որ նա պետք է որոշակի ժամանակահատվածում ուսումնական զորամաս տեղափոխվի, բայց ես խնդրել եմ, որ նա ծառայության վայրը չլքի, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե ինքը բոլորի նման մի քանի ամսով գա Հայաստանում ծառայելու, դա ինչպիսի մեծ աղմուկ կառաջացնի: Կասեն՝ շոու էր, հիմա երեւի «Մարիոթ»-ում է ծառայում»,- ասաց վարչապետը:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի դիտարկմանը՝ որդին գո՞հ է բանակում տրվող ուտելիքից, Փաշինյանը բացասական պատասխան տվեց: Նա տեղեկացրեց, որ քանի անգամ անձամբ է եղել դիրքերում, փորձել է ուտելիքը եւ այն սարսափելի է. «Մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք, բայց պետք է պատկերացնենք նաեւ ծավալները:

Ծառայության հետ կապված ամենամեծ շոկերից մեկն այն էր, որ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք: Դա շատ վատ ազդակ էր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նաեւ զինվորների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն են իրականացնում. «Այո, մենք այդ ոլորտում խնդիրներ ունենք: Բայց մարդիկ կան, որ մեծ-մեծ խոսում են, այդ մարդկանց պետք է տանենք, տանք էդ տուշոնկեքն ու ասենք՝ դե սրանով ապրի եւ դուրս արի քարոզարշավ անելու»:

Նա նշեց, որ ինքը ժամանակին ազատվել է ժամկետային զինծառայությունից. «Դրա վերաբերյալ աղմուկներ են եղել մամուլում եւ ես մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված զինապարտության օրենքի համաձայն, ըստ որի՝ եթե երկու ավագ եղբայրները ծառայած են լինում բանակում, երրորդն ազատվում է բանակից»:

Աղբյուր՝ Armtimes.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*