Անահիտ Մութաֆյանի սկանդալային գրառումը.«ՀՀ 800 հազար գործազուրկները ապրիլին հպարտ քաղաքացիներ էին, նոյեմբերին՝ պորտաբույծնե՞ր»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ օրեր առաջ Աստանայում հանդիպում էր ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, առաջիկա ընտրություններին, ինչպես նաեւ երկրում առկա խնդիրներին՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս ասել էր. «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետեւ աղքատության նպաստ են ստանում:

Մտածում են՝ եթե աշխատեն, նպաստից կզրկվեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»:

Ն. Փաշինյանի վերոնշյալ հայտարարության մասին Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ նշում է. «Ապրիլ-մայիս ամիսներինՀայաստանի 800 հազար գործազուրկ քաղաքացիներն,ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի հպարտքաղաքացիներ էին, ՀՀԿ-ի եւ գործող իշխանության զոհը։Գործազուրկ քաղաքացիներ, որոնք աշխատանք չունեինզուտ ՀՀԿ-ի մեղավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը այդօրերին կեղծ ողբերգակի կեցվածքով մտավ գործազուրկ եւ օրվա հացը արյան գնովվաստակող ժողովրդի հոգեբանական տիրույթ, խաղաց նրանց հույզերի հետ, նրանցգովերգելու եւ նրանց ցավը ամեն վայրկյան հիշեցնելու շնորհիվ հավաքեց քաղաքականդիվիդետներ եւ նրանց շնորհիվ հասավ իր բաղձալի երազանքին՝ վարչապետի պաշտոնին։Այսօր նոյեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը նույն այդ ժողովրդին, ովքեր իրենից սկսեցինաշխատատեղ պահանջել, անվանում է պորտաբույծներ, անվանում է աշխատել չցնկացողմասսա։ Եվ որտե՞ղ է խոսում դրա մասին»։

Ա. Մութաֆյանի գնահատմամբ՝ Ն. Փաշինյանն այնքանհամարձակություն չունի, որ խոստովանի, թե իր եւ իրկառավարության դիլետանտ աշխատանքի հետեւանքովայսօր Հայաստանի վիճակը օր օրի ավելի է ծանրանում,մարզերից արտագաղթը ավելի մեծ թափ է առնում, օր օրիթռիչքաձեւ գնաճ է արձանագրվում եւ աղքատության թիվըավելի է մեծանում. «Սրանում նա իր մեղավորությունը չիգտնում, քանզի հեշտ է մեղադրել մի ժողովրդի, ումշնորհիվ եկավ իշխանության։ Դիլետանտ ողբերգակը իրամպլուայում է, այսօր էլ նա ազդում է Հայաստանից դուրսգտնվող հանրության հույզերին։ Խեղճ Յորիկ, նա ամեն ինչանում է իր ժողովրդի համար, իսկ ամբոխը անշնորհակալ է»։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*