Ողբերգական լուր. Մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը

Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:

Նրա մահվան մասին տեղեկացանք նույն սերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանից, ով ֆեյսբուքյան իր էջում դերասանի լուսանկարին կից գրառում է արել:

«Լևոն Մուրադյան: Մեծ մարդ, տաղանդավոր դերասան, ավագ ընկեր: R.I.P. Միշտ մեզ հետ ես», — գրել է դերասանը:

Aysor.amի հետ զրույցում ևս Էմիլ Գալսյանը հաստատեց լուրը:

Մեր տեղեկություններով՝ Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*