21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել սահմանելով աշխարհի ռեկորդ, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը հրել է ռեկորդային 240 կգ` նոր ռեկորդ սահմանելով:

Հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ:

Երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդը բարձրացրեց 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չհաշվեցին նրա այդ մոտեցումն ու չգրանցեցին աշխարհի նոր ռեկորդ:

Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Աղբյուր

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*