Նախագահ Արմեն Սարգսյանը ՝ Գյումրու «Արեգակ» սրճարանում,որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և իրենց ծնողները…

Գյումրու «Արեգակ» սրճարանը, որտեղ այցելել է Հանրապետության նախագահը, յուրօրինակ է իր մթնոլոտով, ծրագրով ու առաքելությամբ:

Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:

Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*