Վերջապես հրաշալի լուր. Բժիշկների միջին աշխատավարձը կբարձրանա․ ահա թե ինչքան կլինի այն

2019 թվականին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում աշխատող բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը կհատկացվի 5.4 մլրդ դրամ, չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետբյուջեի նախագծի ներկայացման ընթացքում ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նախագծով նախատեսվում է, որ բժիշկների միջին աշխատավարձը 178 հազար դրամից կդառնա 240 հազար դրամ, բուժքույրերինը` 80 հազար դրամից 120 հազար դրամ, իսկ կրտսեր բժշկական անձնակազմինը` 80 հազար դրամից մինչև 100 հազար դրամ։

«Խոսքը պոլիկլինիկաների անձնակազմի մասին է, որոնց բյուջեն մենք ավելացնում ենք։ Աշխատավարձերն արդեն ավելացել են այս տարի և կբարձրանան նաև հաջորդ տարի»,– ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ սրանք միջինացված ցուցանիշներ են, և բժիշկներն իսկապես ստանում են «ինչ–որ մեկը մի քիչ շատ, մյուսը` մի քիչ պակաս»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*