Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես

Հոդացավը կարող է պայմանավորված լինել վնասվածքով և ազդել հոդերի ջլերի, աճառի և ոսկորների վրա:

Կան շատ նշաններ՝ կարմրություն, այտուց, կաղություն, հոդի շարժունության կորուստ, թուլություն:

Կիտրոնը հարուստ է A, C, B1, B6 վիտամիններով, կալիումով, մագնեզիումով, պեկտինով, ֆոսֆորով, կալցիումով: Քչերը գիտեն, որ օգտակար է կիտրոնի ոչ միայն միջուկը, այլև կեղևը:

Կիտրոնի կեղևը հզոր հականեխիչ է, ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք մեղմացնում են նյարդի ցավը և արյունատար անոթները:

Նաև շատ արդյունավետ միջոց է հոդացավը մեղմացնելու համար:

EnterTrain-ը ներկայացնում է հոդացավը բուժելու երկու միջոց կիտրոնի կեղևի օգտագործմամբ:

Առաջին՝ անհրաժեշտ է քերել կիտրոնի կեղևը՝ միայն դեղին մասը:

Այն քսեք խմդրահարույց մասերին և վիրակապով փաթաթեք:

Միջոցը թողեք ազդի մի քանի ժամ:

Երկրորդ դեպքում անհրաժեշտ է՝

  • 2 կիտրոն
  • ձիթապտղի յուղ
  • էվկալիպտի տերևներ

Կիտրոնը մաքրեք, կեղևը դրեք ապակե տարայի մեջ, վրան ամբողջությամբ ձիթապտղի յուղ լցրեք:

Հետո դրեք էվկալիպտի տերևները, տարան փակեք և թողեք թրմվի 2 շաբաթ: Երբ խառնուրդը պատրաստ լինի, թանզիֆը թրջեք դրա մեջ, դրեք խնդրահարույց մասին և վիրակապով ծածկեք:

Լավագույն արդյունքի համար ցանկալի է պրոցեդուրան կատարել ամեն գիշեր քնելուց առաջ, որպեսզի միջոցն ավելի երկար ժամանակ թողնեք, որ ազդի:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*